Logo

Լևոն Խոզյանն ու իր թիմը ֆրանսիական «The Voice»-ի կիսաեզրափակիչում են

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:06 / 21.04.2025• Լուրեր
null

«Fast News Culture»-ն արդեն տեղեկացրել է, որ հայազգի Լևոն Խոզյանը մասնակցում է ֆրանսիական «The Voice»-ին։ Ապրիլի 19-ին կայացել է երաժշտական նախագծի 14-րդ եթերաշրջանի «Battles» փուլը։ Ելույթ են ունեցել 24 լավագույնները։ Նրանցից միայն 12-ն են անցել կիսաեզրափակիչ։ Ժյուրիի 1 անդամի 2 մասնակից մրցել են միմյանց դեմ։
Լևոն Խոզյանին և ևս 2 տղայի Ֆլորենտ Պագնին միավորել է ստեղծել «Il Cello» խումբը։ «Battles» փուլում Լևոնն ու ընկերները մրցեցին 25-ամյա Թեդուլի հետ։ Կատարեցին «Queen»-ի «Who Wants to Live Forever» երգը։ Մինչև նրանց ելույթը Պագնին արդարացրեց իր որոշումը՝ 3-ը 1-ի դիմաց․ «Դուք չգիտեք՝ որքան ուժեղ է Թեդուլը։ Իր ձայնային տվյալներով նա ճակատամարտելու է իմ 3 տենորների հետ»։

Ելույթից հետո Թեդուլը խոստովանեց՝ շատ անհանգստացած էր այս փորձությունից: Նրա խոսքով՝ շատ բարդ մարտահրավեր էր։ «Առանձնահատուկ էր դեմ առ դեմ հայտնվել այս 3 հզոր ձայների հետ։ Տպավորիչ և վախեցնող մրցակիցներ ունեի», - նշեց երգչուհին։
«Այն, ինչ մենք հենց նոր զգացինք, բացառիկ է», - ասաց ժյուրիի անդամներից Նիկոս Ալիագասը՝ նրանց ելույթից հետո։ Մինչ Ֆլորենտ Պագնին մտածում էր՝ ում թողնել նախագծում, մյուս 3 մարզիչները խնդրեցին խորհրդատվական կարծիք հայտնել: 3-ն էլ նախապատվությունը տվեցին Թեդուլին։ Պագնին, սակայն, գործընկերներին չլսեց։ «Ինքս ինձ փորձանքի մեջ գցեցի։ Թեդուլը լուրջ արտիստ է, բայց Լևոն, Սեբաստիան և Սալվադորե եռյակի վոկալն ապշեցնում է», - խոստովանեց Պագնին և կիսաեզրափակիչ անցկացրեց Լևոնի «Il Cello» խմբին։

fastnews-ads-banner