Logo

Լուիզա Ղամբարյանը 48 տարեկան է․ ովքեր են շնորհավորել դերասանուհուն

00:05 / 16.06.2025Լուրեր
null

Հունիսի 15-ին 48-ամյակն է տոնում  դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ  Լուիզա Ղամբարյանը։ Նա 1995 թվականից աշխատում է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում և սերիալներում։ 2008 և 2013  թվականներին արժանացել է «Արտավազդ» մրցանակի։ 2013-ին նա ճանաչվեց «Լավագույն կին դերակատար»՝ Ֆիբի Գրեդդակի «Ռոմանտիկ կոմեդիա»  ներկայացման դերակատարման համար։
Ծննդյան կապակցությամբ դերասանուհուն շնորհավորել են դուստրը, ընկերներն ու գործընկերները։ «Fast News Culture»-ն առանձնացրել է մի քանիսը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ կուռք, իմ թագուհի և իմ մի փոքր ավելի մեծ երկվորյակ»․ Գաբի Պողոսյան (Լուիզայի դուստրը)

«Շնորհավոր ծնունդդ, իմ քույր, իմ ընկեր, իմ հանցագործությունների ընկեր։ Շատ եմ սիրում քեզ։ Օրհնված լինես»․ Անժելա Սարգսյան (դերասանուհի)

«Շնորհավոր սիրելիս, Լուիզս։ Տաղանդավոր գեղեցկություն»․ Ագնեսա Շահնազարյան (դերասանուհի)

«Հրաշք, շնորհավոր»․ Անահիտ Կիրակոսյան (դերասանուհի)

«Բարի տարեդարձ, շքեղագույնս»․ Ռուզան Ավետիքյան (երգչուհի)

«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի և անկրկնելի։ Եղիր առողջ և երջանիկ: Սիրիր և եղիր սիրված: Թող իրականանան քո բոլոր երազանքները սրտիկ ջան։ Սիրում եմ քեզ»․ Սոնա (երգչուհի)

fastnews-ads-banner