Logo

«Մենք չենք խցկվել Զեմֆիրայի համերգին»․ Վան Նեմրա

00:50 / 03.07.2025Լուրեր
null

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Զեմֆիրայի՝ հուլիսի 4-ի երևանյան համերգի բացումը կազդարարի «Nemra»-ն։ Լուրը համացանցում երկար քննարկվեց։ Խմբի մենակատար Վան Եղիազարյանն էլ արձագանքեց բացասական մեկնաբանություններին։ «Հատուկ ծանր տարած մարդկանց համար։ Մենք չենք խցկվել Զեմֆիրայի համերգին։ Առաջարկը եղել է Զեմֆիրայի պրոդյուսերից, մեզ համար անսպասելի, և ԱՆՁԱՄԲ արտիստի՝ մեր գործունեությունը ուսումնասիրելուց և հավանություն տալուց հետո: Անկախ մեր ելույթից էլ Զեմֆիրան նվագելու է հստակ այն ժամին, երբ ինքը նախատեսում էր, և այնքան, որքան նախատեսված է ամբողջ տուրի համար՝ անկախ մեր լինել-չլինելուց: Կարծում էինք՝ մեր հայրենակիցները պետք է շատ ուրախ լինեն, որ իրենց երկրից մի խմբի առաջարկել են հատուկ հյուր լինել այսպիսի համերգին: Ընդ որում՝ Զեմֆիրայի դեպքում սա հազվադեպ երևույթ է, որ տեղի արտիստի են հրավիրում, այլ ոչ անգլիական կամ եվրոպական խմբի։ Մարդիկ ասում են՝ ձեր երկրում կա այն մակարդակի խումբ, որ կարող է Զեմֆիրայի հատուկ հյուրը լինել, իսկ մեր հայրենակիցներից ոմանք վրդովել են այդ փաստից», - գրել է Վանը։

fastnews-ads-banner