Logo

Քիմ Քարդաշյանին մեղադրում են Բիանկա Սենսորիի «մերկ» հանդերձանքը կրկնօրինակելու համար

14:48 / 13.02.2025Լուրեր
null

Ռեալիթի աստղը գիտի՝ ինչպես գովազդային արշավը վերածել միջոցառման։ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է իր ապրանքանիշի նոր հավաքածուն։

Հագնելով կիպ բոդի, զուգագուլպաներ, բարձրակրունկներ և փայլուն թեւեր՝ նա խոստացել է կախարդական կերպարանափոխություն՝ առանց որևէ վարժությունների։
Քիմի կերպարը գրավել է երկրպագուների ուշադրությունը ոչ միայն իր օրիգինալությամբ, այլև Քարդաշյանի նախկին ամուսնու՝ Քանյե Ուեսթի կնոջ՝ Բիանկա Սենսորիի հագուստին նմանությամբ, որը նա կրել է Գրեմմի մրցանակաբաշխությանը։ Սոցցանցերի օգտատերերը նկատել են, որ Քիմը կրկնել է Բիանկայի ոճը։
 

Ուեսթից ամուսնալուծվելուց հետո նորաձևության ասպարեզ վերադառնալով՝ Քիմը ձգտում է վերականգնել իր կարգավիճակը։ Ըստ ԶԼՄ-ների՝ ռեփերի հետ հարաբերությունները խզելուց հետո նա խուճապի նոպաներ է ապրել։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Քիմը հայտնվում է Բիանկային կրկնօրինակելու մեղադրանքների կենտրոնում։ 

Ի դեպ, մի շարք աղաղակող ելույթներից հետո Սենսորին սկսել է ավելի համեստ հագնվել, հատկապես Ուեսթի և Քարդաշյանի երեխաների ներկայությամբ։ Աղբյուրները պնդում են, որ դա պատահական չէ. իբր Քիմը պահանջել է, որ ռեփերի նոր կինը չներկայանա իր երեխաների կողքին բացահայտ հանդերձանքով։

Հիեշեցնենք, որ սադրիչ զույգը ցնցել է բոլորին Grammy 2025 մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Բիանկայի առանց ներքնազգեստի ամբողջովին թափանցիկ զգեստով հայտնվելը ստվերել է երաժշտական ​​մրցանակաբաշխության մյուս բոլոր իրադարձությունները։ Իրենց անպարկեշտ արտաքինի համար նրան և Քանյեին ոստիկաններն ուղեկցել են միջոցառումից: 

fastnews-ads-banner