Logo

10 ապշելու փաստ Աֆրիկայից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 13.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
123 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Աֆրիկա՝ չբացահայտված, միստիկ, հետաքրքիր. այստեղ մարդիկ ապրում են այլ կանոններով…

10 անհավանական բան, որ սովորական են Աֆրիկաում

1.Վայրի կենդանիների միս

ee2e051c5322512dab6b0bfff1805625 1 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Անհնար է պատկերացնել Աֆրիկան առանց ինչ-որ տարօրինակ կերակրատեսակների: Վայրի կենդանիների միսը հիմնական սնունդն է բնակչության մեծ մասին համար, այո՛, աֆրիկաբնակ ոչ մի կենդանի ապահովագրված չէ մի օր աֆրիկացիների սեղանին հայտնվելու հեռանկարից: Հազարամյակներ շարունակ տեղաբնիկները կարծում են, որ վայրի կենդանիների միսը դելիկատես է, բացի այդ, մի շարք ցեղեր պարզապես այլ ընտրության հնարավորություն չունեն:

2.Պարե՞նք դիակների հետ

1 617366 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Մադագասկարի ցեղերից մեկն ունի մի շատ տարօրինակ սովորույթ. մոտավորապես 7-8 տարին մեկ ընտանիքի անդամները հավաքվում են, որպեսզի էկսգումացիայի ենթարկեն մահացած հարազատներին, ինչից հետո միայն սկսվում է իսկական կինոն: Մարդիկ պարում, երգում ու ուրախանում են մահացած հարազատների դիակների հետ:

Այս արարողությունը տեղացիներն անվանում են «Ֆամադիխանա», նրանք վստահ են, որ այս կերպ արտահայտում են իրենց հարգանքն ու սերը մահացածների հանդեպ:

3. Դաժան մարտեր հարսնացուի համար

бои за африканскую невесту 1 960x617 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Երբ երկու տղամարդ չեն կարողանում կիսել մի կնոջ նրանք միմյանց մարտի են հրավիրում: Հաղթում է այն մասնակիցը, որը ցավ զգալու նշաններ ցույց չի տալիս, եթե անգամ ամբողջությամբ արնաշաղախ է: Ցավալին այստեղ նաև այն է, որ կինը որևէ կերպ չի կարող մասնակցել իր իսկ ապագա ամուսնու ընտրությանը:

4.Թքում են նորածինների դեմքին

5c9746f55eb95a70d61716a7115708f9 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Քենիայի և Տանզանիայի ցեղերն ունեն մի շատ տարօրինակ սովորություն. նրանք թքում են նորածին երեխայի դեմքին և վստահ են, որ այդ կերպ պաշտպանում են նրան չար հոգիներից:

5.Պարտադիր սեռական կապ հարսնացուի հորաքրոջ հետ

35ac5e27dc4e837db8558e6d2a8fe6cd - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Ուգանդայի ցեղերից մեկն ունի մի սովորույթ, ըստ որի մինչև ամուսնանալը փեսացուն պետք է սեռական հարաբերություններ ունենա հարսնացուի հորաքրոջ հետ: Այս ամենն արվում է, որպեսզի հարսնացուն և իր բարեկանմները վստահ լինեն տղամարդու անկողնային հմտությունների մեջ:

6. Աֆրիկյան մազոտ գորտ

лягушка - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Հավանաբար սա ամենատարօրինակ և զզվելի գորտն է աշխարհում: Անգամ աֆրիկացիներն են նրան անվանում «սարսափելի գորտ»: Այս մազոտ կենդանուն հաճախ համեմատում են կոմիքսների հերոսների հետ, և ամենահետաքրքիրն այն է, որ վերոնշյալ գորտն ունի իսկական սուր եղունգներ, որոնք ունակ են լավ վնասել հակառակորդին:

7.Ավելորդ քաշը վկայում է հարստության մասին

ae7678ee97432129fb9f70d317a6b283 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Մավրիտանիայի բնակիչներն ունեն հստակ համոզմունք. որքան գեր է կինը, այնքան ավելի հարուստ է նրա ամուսինը: Եթե անգամ տղամարդն աղքատ է և փողոցում է ապրում, միևնույն է, եթե նրա բախտը բերի ամուսնանալ գեր կնոջ հետ նա հատուկ հարգանքի կարժանանա: Հենց այդ է պատճառը, որ դեռատի աղջիկներին ծնողներն ուղարկում են հատուկ ճամբարներ, որտեղ նրանց հիմնական զբաղմունքը շատ ուտելն է:

8. Հարսնացու առևանգելու աֆրիկյան արվեստը

30a82c17e22b51b3c632c505781ae92f - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Սուդանի այս ավանդույթն իսկական գլուխկոտրուկ է: Սկսենք սկզբից. նախ փեսացուն փախցնում է իր ապագա հարսնացուին: Փախցնելուց հետո փեսացուի բարեկամները գնում են հարսնացուի հոր մոտ, որպեսզի վերջինիս ձեռքը խնդրեն: Եթե հայրը համաձայնում է, ապա մի լավ ծեծ է տալիս ապագ փեսային. այդպես են դրվում նրանց բարեկամության հիմքերը: Իսկ եթե աղջկա հայրը համաձայն չէ այդ միության հետ, միևնույն է, երիտասարդներն ամուսնանում են առանց նրա համաձայնության:

9. Ափսեն անմիջապես բերանում

ae095c8e34f8da99fd1752cc28a284a8 - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Աֆրիկացիներն իրենց ուրույն պատկերացումներն ունեն ամեն ինչի և մասնավորապես կնոջ գեղեցկության մասին: Մի շարք աֆրիկյան ցեղերում կնոջ շուրթը պատռում են և բավականին մեծ ափսե տեղավորում այնտեղ: Ըստ տեղացիների որքան ավելի մեծ է կնոջ բերանի երկաթը, այնքան ավելի գեղեցիկ է նա: Սակայն այս ավանդույթը շատ հին արմատներ ունի. բանն այն է, որ ստրկատիրական ժամանակներում ծնողները դիտավորյալ փորձում էին խեղել երեխաների արտաքինը, որպեսզի նրանց ստրկության չտանեն:

10. Հարստության մեկ այլ ցուցանիշ՝ կով

377085884057a51ce5eb5e0efaf7684b - 10 ապշելու փաստ Աֆրիկայից

Բոլորիս հայտնի է, որ կովը սուրբ կենդանի է համարվում Հնդկաստանում, սակայն Քենիայի ցեղերից մեկը այդ կաթնասունի հանդեպ սերը բարձրացրել է մեկ այլ մակարդակի: Այստեղ կովը համարվում է արժույթի փոխանակման միավոր, հետևաբար որքան կով ունես, այնքան հարուստ ես: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչպիսին է քո տունը, կամ առհասարակ տուն ունե՞ս, թե՞ ոչ. կարևորը կովն է:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ