
VNEWS-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ ամերիկահայ սիրված երգիչ, երաժիշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի կյանքի և գործունեության մասին:
10 փաստ Հարութ Փամբուկչյանի մասին
1.Հարութ Փամբուկչյանը ծնվել է 1950թ.-ի հուլիսի 1-ին, Երևանում: Մանկությունն անցել է Արեշ թաղամասում:
2.Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ է, սովորել է Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում:
3.Մայրը՝ Ծաղիկ Շահակեանը, երգչուհի է եղել:
4.8-9 տարեկանում մորը խնդրել է ակորդեոն գնել, սակայն քանի որ այն շատ թանկ էր, մայրը Հարութին կիթառ է նվիրել. հենց այդ պահից էլ Հարութը սկսել է ինքնուրույն սովորել նվագել:
5.Հայտնի է «Ձախ Հարութ» մականունով, ձախլիկ լինելու պատճառով: Պատմում է, որ ինչ-որ մեկը հարցրել է՝ «Դուք ձախո՞րդ Հարութն եք», ինչին ի պատասխանան երգիչն ասել է՝ «Ո՛չ, ես ձախ Հարութն եմ, բայց գործերս մինչ աջ են գնում»:
6. 16-17 տարեկանում ընկերների հետ հիմնադրում է «Էրեբունի» ոկալ-գործիքային անսամբլը, որի շրջանակներում երգում էին ռոքնռոլլ-ից մինչև հայկական երաժշտություն: «Էրեբունին» համերգներով գնում էր Հայաստանի տարբեր շրջաններով, գյուղերով:
7. Հենց «Էրեբունի»-ում է հանդիպել ապագա կնոջը՝ Ռուզաննային, նա հանդես էր գալիս խմբում որպես բեք-վոկալիստ:
8. Բնակվում է Լոս Անջելեսում, ուր տեղափոխվել են դեռևս Հարութի հոր՝ Եսայի Փամբուկչյանի մահից հետո: Պարբերաբար գալիս է Հայաստան:
9. «Հրազդան» ստադիոնում ելույթ ունենալու ժամանակ «Չայկա»- մեքենայով շրջապտույտ էր անում, պատմում է, որ վերջին համերգի ընթացքում «Չայկայի» վառելիքը հատել էր և պտույտը կիսատ մնացել:
10. Հարութ Փամբուկչյանը ունի մեկ որդի, ով ապրում է իր հետ՝ ԱՄՆ-ում, իսկ կինը՝ Ռուզաննան մահացել է 38 տարվա ամուսնությունից հետո: