11-մետրանոցները չհաշված` Լիոնել Մեսին ավելի շատ գոլ է խփել կարիերայում, քան Կրիշտիանու Ռոնալդուն:
Առանց 11-մետրանոցների, 38-ամյա Մեսին կարիերայում ունի 764 գոլ, իսկ 40-ամյա Ռոնալդուն` 763: Ընդհանուր առմամբ` 2022թ. աշխարհի չեմպիոն Մեսին 874 գոլ ունի կարիերայի 1114 խաղում (110-ը՝ 11-մետրանոցից), Ռոնալդուն՝ 1281 խաղում 938 գոլ (175-ը՝ 11-մետրանոցից):
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելիս 5-1 հաշվով հաղթել էր «Նյու Յորք Ռեդ Բուլզին», Մեսին գրանցել էր դուբլ և մեկ ասիստ: