«Ալպինի» պիլոտ Ջեք Դուենը թիմում կմնա առնվազն մինչև ամառ, հայտնում է The Race-ը:
Ֆրանսիական թիմը վստահում է ավստրալացի ավտոարշավորդին և պատրաստվում է շանս տալ նրան մինչև ամառային դադարը:
«Ալպինի» սպորտային տնօրեն Ֆլավիո Բրիատորեն կողմ է թիմի պահեստային ավտոարշավորդ Ֆրանկո Կոլապինտոյին շանս տալուն, սակայն ֆրանսիական կոնցեռնի ղեկավար անձնակազմն առայժմ չի պատրաստվում հեռացնել Դուենին:
Ընթացիկ մրցաշրջանում ավստրալացին 4 Գրան պրի է անցկացրել, դրանցից երկուսում վթարի է ենթարկվել և միավոր դեռ չի վաստակել:
Ամենաբարձր տեղը, որը զբաղեցրել է Դուենը մրցավազքում, եղել է 13-րդը՝ Բահրեյնի Գրան պրիում: