Հրապարակվել են 2026 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերի համար տափօղակով հոկեյի Կանադայի հավաքականի հայտացուցակում ընդգրկված առաջին 6 խաղացողների անունները, տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքից:
Կանադացիների կազմում են Սիդնի Քրոսբին («Փիթսբուրգ»), Նեյթան Մաքինոնը («Կոլորադո»), Քոնոր Մաքդևիդը («Էդմոնթոն»), Բրեյդեն Փոյնթը («Տամպա»), Սեմ Ռեյնհարթը («Ֆլորիդա»), Քեյլ Մաքարը («Կոլորադո»)։
2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ի հոկեյիստներ են հայտավորվել Օլիմպիական խաղերին: Հայտացուցակի առաջին 6 հոկեյիստները ներկայացնում են Հոկեյի ազգային լիգան:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։ Հոկեյի տղամարդկանց մրցաշարին կմասնակցեն 12 երկրի հավաքականներ: