Logo

Instagram-ը գործարկում է վճարովի բաժանորդագրություններ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:23 / 15.07.2022Լրահոս
Instagram- paid subscription

Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին հայտարարել է կոնտենտ-մեյքերների համար վճարովի բաժանորդագրությունների թողարկման մասին՝ 1-ից մինչև 100 դոլար արժողությամբ, հայտնում է Tech Crunch պորտալը։

Այժմ բլոգերները կկարողանան իրենց բաժանորդների էքսկլյուզիվ բովանդակությունը հրապարակել, որոնք ամսական կտրվածքով կվճարեն դրա համար։ Բաժանորդագրության գինը սահմանում է կոնտենտ-մեյքերը՝ 1-100 դոլարի միջակայքում: Էքսկլյուզիվ բաժանորդները կկարողանան տեսնել թաքնված գրառումները, սթորիները և ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև մուտք գործել խմբային նամակագրությանը բլոգերի հետ և կունենան հատուկ մանուշակագույն նշան՝ իրենց անվան կողքին:

Վճարովի բաժանորդների համար հրապարակված բովանդակությունը կցուցադրվի Subscriber Home ներդիրում, որը կգտնվի սովորական պրոֆիլի հոսքի և Reels-ի միջև:

Մոսերին նաև հայտնել է, որ Instagram հավելվածը շուտով կստանա նոր դիզայն, այդ թվում՝ լիաէկրանով հոսք, որն, ընկերության ղեկավարի կարծիքով, դուր կգա լուսանկարիչներին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ