Անգլիայի Պրեմիեր լիգան ամենաշատ ներկայացուցիչներն ունի Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում, հայտնում է Opta-ն:
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» այն ակումբներն են, որոնք ամենաշատ թվով մասնակիցներն ունեն մրցաշարի այս փուլում՝ 11-ական:
Քառորդ եզրափակիչ հասած 207 ֆուտբոլիստներից 65-ը խաղում են Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներում: Իսպանական Լա լիգան ունի 31 ներկայացուցիչ, իտալական Ա Սերիան՝ 23: Մունդիալի այս փուլում խաղում են 21 ազգային լիգաներ ներկայացնող ֆուտբոլիստներ:
Կատալոնական «Բարսելոնան» ռեկորդակիր էր ԱԱ-2022-ում հրավիրված ֆուտբոլիստների թվով (17), սակայն քառորդ եզրափակիչում ներկայացված կլինի ընդամենը 5 խաղացողով: