Logo

ԱԱ-2026-ի որակավորում. Իռլանդիան ֆանտաստիկ քամբեքով անցումային փլեյ-օֆֆում է

20:20 / 16.11.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի վերջին տուրում Իռլանդիան մրցակցի դաշտում 3-2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Հունգարիայի թիմի դեմ խաղում։

Իռլանդացիները մինչև 80-րդ րոպեն պարտվում էին 1-2 հաշվով, բայց ֆանտաստիկ քամբեք արեցին` կորզելով հաղթանակ։

Հյուրերից հեթ-տրիկ գրանցեց Թրոյ Փերոթը` հաղթական գոլը խփելով 90+6-ին։

Հեյմիր Հադլգրիմսոնի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրեց 10-ի, շրջանցեց հենց Հունգարիային, զբաղեցրեց երկրորդ տեղը` նվաճելով Մունդիալի անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հունգարացիները 8 միավորով նահանջեցին երրորդ տեղ` ավարտելով մրցելույթը։

ԱԱ-2026, եվրոպական գոտու ընտրական մրցաշար

F խումբ

Հունգարիա - Իռլանդիա` 2-3

Դանիել Լուկաչ, 3, Բարնաբաշ Վարգա, 37 - Թրոյ Փերոթ, 15 (11մ), 80, 90+6

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ