ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնության բնօրինակ գավաթը կմնա իր Օվալաձև աշխատասենյակում, հաղորդում է The Independent-ը:
«Նրանք (ՖԻՖԱ-ի պաշտոնյաները-խմբ.) ասացին. «Կարո՞ղ եք մի փոքր պահել գավաթը»։ Մենք այն տեղավորեցինք Օվալաձև աշխատասենյակում։ Հետո ես հարցրի. «Ե՞րբ եք վերցնելու գավաթը»։ Նա (Ինֆանտինոն-խմբ.) ասաց. «Մենք դա չենք վերցնի: Դուք կարող եք այն հավերժ պահել, մենք նորը կպատրաստենք»։
Եվ նրանք իրականում նորը պատրաստեցին։ Բավական հետաքրքիր էր, և գավաթը հիմա Օվալաձև աշխատասենյակում է», - պատմել է Դոնալդ Թրամփը DAZN-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն աշխարհի 2025 թվականի ակումբային առաջնության պարգևատրման արարողության ժամանակ «Չելսիի» հետ մնացել էր պատվո հարթակին և մասնակցել տոնակատարությանը։