Աշխարհի ակումբային առաջնության B խմբի առաջին տուրում ՊՍԺ-ն Փասադենայում 4-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողի կազմում երկու ասիստ կատարեց Խվիչա Կվարացխելիան` առաջին խաղակեսում օգնելով աչքի ընկնել Ֆաբիան Ռուիսին և Վիտինյային։
B խմբում ընդգրկված են նաև «Բոտաֆոգոն» (Բրազիլիա) ու «Սիեթլ Սաունդերսը» (ԱՄՆ), որոնք կմրցեն հունիսի 16-ին։ Մեկնարկը` Երևանի ժամանակով 06:00-ին։
Աշխարհի ակումբային առաջնություն, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)` 4-0
Ֆաբիան Ռուիս, 19, Վիտինյա, 45+1, Սենի Մայուլու, 87, Կան Ին Լի, 90+6 (11մ)