
Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը հնարավոր է տեղափոխվի Գերմանիա: Radio Marca-ի եթերում լրագրող Կլաուդիա Գարսիան հայտարարել է, որ իսպանացին տեղափոխվելու է «Բավարիա», որը տրանսֆերի համար վճարելու է 80 մլն եվրո:
Այդ տրանսֆերը մյունխենյան ակումբի պատմության ռեկորդի կրկնությունն է: Ավելի վաղ նրանք 80 մլն վճարել էին «Ատլետիկոյի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Լյուկա Էրնանդեսի համար:
Լա լիգայի չեմպիոն արդեն փոխարինող է գտել Սաուլին: Նրանք համաձայնեցրել են «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի տեղափոխությունը: Գործարքը կարժենա 40 մլն եվրո:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը Պրիմերայում խաղալու փորձ ունի: 2014-2016 թվականներին նա ներկայացրել է «Վալենսիան»: