Logo

Աղբյուր. Բանդիկյանը կհրավիրվի Հայաստանի հավաքական

13:58 / 25.10.2025Ֆուտբոլ
null

Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Արտյոմ Բանդիկյանն առաջին անգամ կհրավիրվի Հայաստանի ազգային հավաքական, հայտնում է Metaratings-ը։

20-ամյա ֆուտբոլիստը կլինի Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վերջերս Մոսկվայում ներկա էր եղել Ռուսաստանի գավաթի խաղարկության ԲԿՄԱ - «Ակրոն» հանդիպմանը և հետևել Բանդիկյանի խաղին։

Խաղից հետո 46-ամյա մասնագետը հանդիպել էր երիտասարդ ֆուտբոլիստի հետ` ծանոթանալով Բանդիկյանի խաղային մտածողությանը և որակներին, քննարկել նրա` ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները

Հայաստանի հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում նոյեմբերի 13-ին Երևանում կմրցի Հունգարիայի թիմի դեմ, իսկ երեք օր անց մրցակցի դաշտում կհանդիպի Պորտուգալիային։

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ