Logo

Աղբյուր. «Բորուսիան» բանակցում է Ջոբ Բելինգհեմի ներկայացուցիչների հետ

16:13 / 11.05.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ամռանը ձեռք բերել անգլիական «Սանդեռլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Lafonate-ն` հղում անելով Relevo-ին:

Գերմանական ակումբը բանակցում է 19-ամյա անգլիացու ներկայացուցիչների հետ: «Սանդեռլենդը» Բելինգհեմի տրանսֆերի համար պահանջում է 25 միլիոն եվրո: The Times-ը գրում է, որ Դորտմունդի թիմը պատրաստ է առաջարկել մինչև 30 միլիոն եվրո։

«Սանդեռլենդը» դուրս է եկել Չեմպիոնշիփի կիսաեզրափակիչ և պայքարում է Պրեմիեր լիգայի ուղեգրի համար:

Հիշեցնենք, որ Ջոբի ավագ եղբայրը` Ջուդ Բելինգհեմը, 2020-2023 թվականներին հանդես է եկել «Բորուսիայում», որտեղից տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ