Logo

Էնդրիկը տևական ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով

13:14 / 11.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը վնասվածքի պատճառով չի խաղա մի քանի շաբաթ, հայտնում է The Athletic-ը:

18-ամյա ֆուտբոլիստն ազդրի մկանի վնասվածք էր ստացել «Սևիլիայի» դեմ մայիսին կայացած խաղում: Դրանից հետո բրազիլացին բաց է թողել թիմի բոլոր հանդիպումները:

Չնայած վնասվածքին՝ հարձակվողը «Ռեալի» կազմում մեկնել էր ԱՄՆ, որպեսզի թիմի հետ լինի աշխարհի ակումբային առաջնության ընթացքում: ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակիչի նախախաղային մարզմանն Էնդրիկը մասնակցել էր ոչ ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

Օրեր առաջ՝ հերթական մարզման ժամանակ, ֆուտբոլիստի վնասվածքը կրկնվել է, և նա տևական ժամանակով դուրս է մնացել շարքից: 2024/25 մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, որոնցում խփել է 7 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ