«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է РБ Спорт-ը։
23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք նորեկները` Կալինինգրադի «Բալթիկան», Մոսկվայի «Տորպեդոն» և «Սոչին»։
Երեք ակումբներն էլ մտադիր են նոր մրցաշրջանից առաջ ամրապնդել կազմն ու թիմ հրավիրել Ծառուկյանին։
Վալերի Ծառուկյանը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024թ. հունվարին, 31 խաղում խփել 4 գոլ, կատարել 1 ասիստ։