Լեգենդար ամերիկացի խաղացող Լեբրոն Ջեյմսի` «Լոս Անջելես Լեյքերսից» հեռանալու գործընթացը մեկնարկել է, ESPN-ին տված հարցազրույցում վստահեցրել է բասկետբոլի հանրահայտ ինսայդեր Բրայան Վինդհորսթը:
«Լեբրոնի՝ «Լեյքերսից» հեռանալու գործընթացը սկսվել է։ Դա կարող է կապված լինել կարիերայի հնարավոր ավարտի կամ այլ բանի հետ»,- ասել է ինսայդերը:
40-ամյա Ջեյմսը «Լեյքերսում» հանդես է գալիս 2018 թվականից:



