Logo

Աղբյուր. «Լիվերպուլը» Վիրցի տրանսֆերի համար փոխանակում կառաջարկի «Բայերին»

14:57 / 24.05.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին ձեռք բերելու համար փոխանակում կառաջարկի գերմանական ակումբին, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Լևերկուզենյան ակումբը մտադիր չէ գործարքի հարցում երկար բանակցել ու ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։

Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդի պաշտոնական առաջարկից է կախված «Բայերի» վերջնական որոշումը։ «Լիվերպուլը» 22-ամյա Վիրցի տեղափոխության համար մտադիր է առաջարկել գումար և որևէ խաղացողի տրանսֆերային իրավունք։

«Բայերն» այժմ դիտարկում է դարպասապահի, կենտրոնական պաշտպանի, հարձակվողի և Վիրցի դիրքում հանդես եկող խաղացողի տարբերակներ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ