«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի «Տորինոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 36-րդ տուրի հանդիպումը, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն ազդրի մկանի ծանրաբեռնվածություն ունի, ուստի «Ներաձուրիի» մարզչական շտաբը որոշել է ռիսկի չդիմել և խաղադաշտ դուրս չբերել 36-ամյա ֆուտբոլիստին։
Մխիթարյանից բացի, «Ինտերի» ֆուտբոլիստներից թուրինյան ակումբի դեմ խաղն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն նաև Լաուտարո Մարտինեսը, Ֆրանչեսկո Աչերբին ու Բենժամեն Պավարը։
«Տորինո» - «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին և ժամը 20:00-ից կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում։