Բիլբաոյի «Աթլետիկի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը ցանկանում է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը:
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն հունիսի 13-ին հանդիպել է 22-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Ուիլյամսն է նախաձեռնել նրանց հանդիպումը: Վինգերը ցանկանում է «Բարսելոնայում» ստանալ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ:
Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Ավելի վաղ Ուիլյամսի ներկայացուցիչները գերմանական ակումբից պահանջել են տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ:
🚨 Understand Nico Williams is open to reduced salary demands to join Barcelona.
— Ben Jacobs (@JacobsBen) June 13, 2025
Deco held a meeting today with Williams’ agent. Told it was communicated Williams will agree to a €12m-gross number discussed 12 months ago.
Bayern also want Williams. And Athletic Bilbao have… pic.twitter.com/h9Emn6x705