Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոան» պայմանագիր է համաձայնեցրել խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի հետ, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Նոան» Ռուի Մոտային փոխարինելու համար Խորվաթիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Սկանդինավիայից 4-5 թեկնածուների էր դիտարկում: Թենածուներից մեկը Սերգեյ Յակիրովիչն էր: Ի վերջո, հայկական ակումբի ղեկավարության ընտրությունը կանգ է առել Պերկովիչի վրա:
«Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքը կսկսի 41-ամյա մասնագետի գլխավորությամբ:
Պերկովիչը 2024/25 մրցաշրջանի վերջին հատվածում նշանակվել էր Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ և օգնել էր հանրահայտ ակումբին երկրորդ տեղը գրավել Խորվաթիայի առաջնությունում: Մարզչական կարիերայի ընթացքում Պերկովիչը գլխավորել է նաև լատվիական «Ռիգան»:
«Նոայի» ներկայիս գլխավոր մարզիչ Մոտան առաջիկա օրերին կգլխավորի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցը»: