Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից, հաղորդում է Իվան Կարպովը:
25-ամյա հայ ֆուտբոլիստը դժգոհ է, որ Գալիցկին թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն»: «Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո էլ Գալիցկին մերժում է «Սաութհեմփթոնի» առաջարկը՝ ասելով, որ այն թոփ ակումբ չէ:
Կարդացեք նաև՝
- Աղբյուր. «Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Սպերցյանի համար
- Սպերցյանի գործակալ. «Ռուսաստանից Եվրոպա տեղափոխվելն այլևս խնդիր չէ»
- Սպերցյանի գործակալը մտավախություն ունի, որ «Կրասնոդարը» թույլ չի տա նրան հեռանալ
- «Կարծում եմ՝ Էդիկը շատ կտխրի, եթե «Սաութհեմփթոն» չտեղափոխվի»․ Սպերցյանի գործակալ


