Logo

Աղբյուր. Յամալի ծննդյան տարեդարձի օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը

20:14 / 19.05.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի ծննդյան տարեդարձի օրը նրան կհանձնվի լեգենդար «10» համարի մարզաշապիկը, հաղորդում է Memorabilia-ն։

Եվրոպայի չեմպիոնը հուլիսի 13-ին կնշի իր ծննդյան 18-ամյակը: Յամալն ավարտվող մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ դարձել է Լա լիգայի հաղթող, նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու Արքայական գավաթը:

Հիշեցնենք, որ այժմ «10» համարով հանդես է գալիս հարձակվող Անսու Ֆատին: «10» համարի մարզաշապիկով խաղացել է նաև «Բարսելոնայի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ