Logo

Աղբյուր. «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից` Դյոկերեշին ձեռք բերելու համար

13:45 / 16.06.2025Ֆուտբոլ
null

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Corriere dello Sport-ը։

«Բիանկոներին» շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։

Թուրինյան գրանդը ցանկանում է մոտավորապես 60 միլիոն եվրո աշխատել Դուշան Վլահովիչի ու Դուգլաս Լուիսի տրանսֆերային իրավունքների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ Քելին, Սամուել Մբանգուլան, Արկադիուշ Միլիկը, Մատիա Պերինը, Դանիելե Ռուգանին ու Ֆիլիպ Կոստիչը։

«Սպորտինգը» Դյոկերեշից կբաժանվի, եթե նրա տրանսֆերի համար ստանա նվազագույնը 70 միլիոն եվրո։ Պորտուգալական ակումբը ևս 10 միլիոն եվրո պարգևավճար է ցանկանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ