Logo

Ակումբային ԱԱ. «Ինտերի» հայտացուցակը

21:21 / 13.06.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ներկայացրել է միլանյան ակումբի հայտացուցակն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության համար:

Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի փոխչեմպիոնի հայտացուցակում է: Նորեկներ Պետար Սուչիչն ու Լուիս Էնրիկեն ևս հայտացուցակում են:

Հարձակվողներ Խոակին Կորեան և Մարկո Առնաուտովիչը թիմի հետ չեն մեկնել ԱՄՆ:

«Ինտերի» հայտացուցակը

Դարպասապահներ. Յան Զոմեր, Խոսեպ Մարտինես, Ռաֆայելե Դի Ջենարո, Ալեսանդրո Կալիգարիս։

Պաշտպաններ. Դենզել Դյումֆրիս, Ստեֆան դե Ֆրեյ, Ֆրանչեսկո Աչերբի, Բենժամեն Պավար, Կառլոս Ավգուստո, Յան Բիսեկ, Ֆեդերիկո Դիմարկո, Մատեո Դարմիան, Թոմաս Պալասիոս, Գաբրիելե Ռե Չենոնի, Մատեո Կոչի, Ալեսանդրո Բաստոնի։

Կիսապաշտպաններ. Պյոտր Զելինսկի, Պետար Սուչիչ, Լուիս Էնրիկե, Դավիդե Ֆրատեզի, Հաքան Չալհանօղլու, Քրիստիան Ասլանի, Հենրիխ Մխիթարյան, Նիկոլո Բարելա, Թոմաս Բերենբրուխ, Նիկոլա Զալևսկի։

Հարձակվողներ. Մարկուս Թյուրամ, Լաուտարո Մարտինես, Վալենտին Կարբոնի, Ջակոմո Դե Պյերի, Սեբաստիանո Էսպոզիտո, Ֆրանչեսկո Էսպոզիտո, Մեհդի Թարեմի։

Խմբային փուլում իտալական գրանդի մրցակիցները կլինեն մեքսիկական «Մոնտերեյը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» և արգենտինական «Ռիվեր Փլեյթը»։ «Ինտերը» մրցաշարում պայքարը կսկսի հունիսի 18-ին՝ «Մոնտերեյի» դեմ խաղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ