
- -Ո՞ր ճանապարհով պիտի գնամ:
-Իսկ ո՞ւր ես ուզում գնալ:
-Չգիտեմ…
-Ուրեմն՝ կարևոր չէ, թե որ ճանապարհը կընտրես, այդպես չէ՞:
- Միգուցե փոխվել եմ մեկ գիշերվա ընթացքում: Պետք է մտածել՝ արդյո՞ք նույնն էի այս առավոտյան, երբ արթնացա: Կարծես հիշում եմ, որ մի փոքր այլ կերպ էի զգում ինքս ինձ: Բայց եթե ես նույնը չեմ, ապա մեկ այլ հարց է ծագում՝ ո՞վ եմ ես: Օ՜հ, սա մեծ առեղծված է:
- Եթե բոլորն իրենց գործերով զբաղվեին, ապա աշխարհն ավելի արագ կպպտվեր, քան հիմա:
- Եթե չես մտածում, ապա չպետք է նաև խոսես:
- -Մի՞թե խենթացել եմ:
-Վախենամ՝ այո, դու միանգամայն խելագար ես: Բայց մի գաղտիք բացեմ՝ բոլոր լավ մարդիկ էլ խենթ են:
- Երբեմն հավերժությունն ուղղակի մեկ վայրկյան է տևում:
- Այստեղ մենք բոլորս խենթ ենք…
- Թանկագի՛նս, այստեղ մենք պետք է վազենք այնքան արագ, որ կարողանանք ուղղակի մեր տեղում մնալ: Իսկ եթե ուզում ես ուրիշ տեղ գնալ, ապա պետք է դրանից երկու անգամ արագ վազել…
- Ալիսան սկսել էր հավատալ, որ իրականում շատ քիչ բաներ կան, որ իսկապես անհնարին են:
- Ամեն դեպքում՝ փորձը փորձանք չէ:
- -Գինի կցանկանա՞ս:
-Այո՛:
-Գինի չունենք, և դու էլ շատ փոքր ես այն խմելու համար:
-Ուրեմն անքաղաքավարի էր Ձեր կողմից դա հարցնելը:
-Անքաղաքավարի էր նաև առանց հրավերի աթոռին նստելը:
- Մի՞թե ավելի լավ է, որ քեզնից վախենան, քան, որ քեզ սիրեն:
- Ամեն ինչում բարոյախրատական խորհուրդ կա, ուղղակի պետք է գտնել այն:
- Չգիտեմ՝ ինչպե՞ս կարող ես ինչ-որ բան ավարտել, եթե նույնիսկ չես սկսել այն: