Logo

Ալոնսո. «Վերջին րոպեները քաոտիկ էին»

13:55 / 06.07.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում (3-2) տարած հաղթանակի մասին.

«Գործնականում մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը. մրցակիցը գոլային պահեր չուներ, բայց վերջին րոպեները քաոտիկ էին։ Մենք սկսեցինք ավելի քիչ ինտենսիվությամբ գործել։ 80 րոպե լավ էինք խաղացել, բայց վերջնամասը ձախողեցինք։

ՊՍԺ-ի դեմ խաղը մեծ մարտահրավեր է մեզ համար։ «Բորուսիայի» դեմ խաղում դրականը շատ էր, ուստի անհամբեր սպասում ենք կիսաեզրափակիչին»,- նշել է Ալոնսոն, որի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Ռեալը» «Բորուսիայի» դեմ հանդիպման ավելացված ժամանակում երկու գնդակ է բաց թողել։

«Արքայական ակումբը» մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին ու ժամը 22:55-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ