Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն չի ցանկացել խոսել «Ոսկե գնդակի» մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
««Ոսկե գնդակն» իմ գործը չէ։ Ես չեմ քվեարկում։ Տեսնենք, թե ով կստանա մրցանակը։ Այժմ ես կենտրոնացած եմ միայն մեր հաջորդ հանդիպման վրա»,- ասել է բասկ մասնագետը։
«Արքայական ակումբը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 23-ին` Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում մրցակցի դաշտում մրցելով «Լևանտեի» դեմ, մեկնարկը` ժամը 23:30-ին։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը սեպտեմբերի 22-ին` ժամը 21:00-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ով։
Կարդացեք նաև`


