Չաբի Ալոնսոն, որն առաջիկայում մեծ հավանականությամբ կստանձնի «Ռեալի» ղեկը, «Արքայական ակումբի» ղեկավարությանը խնդրել է չվաճառել երիտասարդ պաշտպան Յակոբո Ռամոնի տրանսֆերային իրավունքը, հայտնում է DefensaCentral-ը:
20-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր մտել «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում (2-1) և խփել էր հաղթական գոլ:
Իսպանացի մասնագետը տպավորված է երիտասարդ խաղացողով և մտադիր է նոր մրցաշրջանում ավելի շատ խաղաժամանակ տրամադրել նրան:
Ընթացիկ մրցաշրջանում Ռամոնը «Ռեալի» երկրորդ թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում, որոնցում խփել է 5 գոլ: