Logo

Ամփոփիչ մրցաշար. Կիսաեզրափակիչի զույգերը

00:53 / 16.11.2024Թենիս
null

Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարում ավարտվեց խմբային փուլը և ձևավորվեցին կիսաեզրափակիչի զույգերը:

A խմբից առաջին տեղով կիսաեզրափակիչ դուրս եկավ իտալացի Յանիկ Սիները: Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի B խմբում երկրորդ տեղը գրաված 7-րդ ռակետ, նորվեգացի Կասպեր Ռուդի հետ: 

B խմբում առաջին տեղը զբաղեցրած աշխարհի երկրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը կիսաեզրափակիչում կհանդիպի A խմբից երկրորդ տեղով դուրս եկած աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին:

Կիսաեզրափակիչները կանցկացվեն նոյեմբերի 16-ին, եզրափակիչը` նոյեմբերի 17-ին:

Fast Media-ի հեռուստաալիքները հեռարձակում են Ամփոփիչ մրցաշարի հանդիպումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա