
ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան հնարավոր է շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Marca-ի փոխանցմամբ՝ կոստառիկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Յուվենտուսը» և «Միլանը» ևս թեկնածուների թվում են։ Նավասը կարող է կորցնել տեղը փարիզյան թիմի մեկնարկային կազմում, քանի որ ՊՍԺ-ն մտադիր է պայմանագիր ստորագրել Ջանլուիջի Դոնարումայի հետ։
Նավասը 2019 թվականից է խաղում ՊՍԺ-ում, ուր տեղափոխվել է Մադրիդի «Ռեալից»։
Կոստառիկացի դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։