«Աթլետիկի» կիսապաշտպան Անդեր Հերերան հեռանում է հարազատ թիմից՝ տեղափոխվելով «Բոկա Խունիորս», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ակումբների միջև ամեն ինչ համաձայնեցված է: Հունվարի 15-ին իսպանացին կմեկնի Արգենտինա՝ բուժզննում անցնելու, ինչից հետո պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին:
Անդեր Հերերան երկու տարբեր ժամանակահատված է անցկացրել «Աթլետիկում», բասկյան թիմի կազմում մասնակցել է 169 խաղի: