Անգլիայի ազգային հավաքականն ընկերական խաղում 1-3 հաշվով անակնկալ պարտություն կրեց Սենեգալից։
Նոթինգհեմի «Սիթի Գրաունդ» ստադիոնում կայացած խաղում 7-րդ րոպեին «Երեք առյուծներին» հաշվի մեջ առաջ մղեց Հարի Քեյնը, սակայն մրցակիցը հետագայում երեք գոլ խփեց ու կամային հաղթանակ տարավ։
Գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի ղեկավարությամբ անգլիացիներն առաջին պարտությունը կրեցին։
Ընկերական հանդիպում
Անգլիա - Սենեգալ` 1-3 (տեսանյութ)
Հարի Քեյն, 7 - Իսմայիլա Սար, 40, Հաբիբ Դիառա, 62, Շեյխ Սաբալի, 90+3