Logo

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հաղթել է վրացական «Թելավիին»

19:52 / 09.07.2025Ֆուտբոլ
null

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։

Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։

Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։

Հաջորդ հանդիպումը հուլիսի 24-ին է. «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ։

Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ