Logo

Արբելոան` Ալոնսոյին. «Քո տունը սպասում է քեզ»

21:17 / 19.05.2025Ֆուտբոլ
null

Լևերկուզենի «Բայերից» հեռացած Չաբի Ալոնսոն հրաժեշտի լուսանկարներ է հրապարակել իր ինստագրամյան էջում, մեկնաբանությունների բաժնում իր նախկին թիմակից Ալվարո Արբելոան գրել է.

«Շնորհավորում եմ, տրյուֆելներ։ Դու նոր ես սկսել և արդեն պատմություն ունես։ Քո տունը սպասում է քեզ»,- գրել է իսպանացին` ակնարկելով, որ Ալոնսոն շուտով կգլխավորի Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք, որ մայիսի վերջին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից կհեռանա Կառլո Անչելոտին, իտալացին մարզչական կարիերան կշարունակի Բրազիլիայի ազգային հավաքականում:

Ավելի վաղ հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ Չաբի Ալոնսոն երեք տարվա պայմանագիր կստորագրի «Արքայական ակումբի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ