Logo

Արման Ծառուկյանն արձագանքել է Գեյջիի ու Փիմբլեթի միջև ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի նշանակմանը

13:59 / 28.11.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն արձագանքել է ամերիկացի Ջասթին Գեյջիի ու բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև ժամանակավոր տիտղոսի համար մենամարտի կազմակերպմանը։

«Չեմ կարողանում հասկանալ այս ամենի իմաստը»,- գրել է Ծառուկյանը։

Հայ մարտիկը Դեն Հուկերին հաղթելուց հետո ասել էր՝ պատրաստ է չեմպիոնական մենամարտ անցկացնել Իլյա Տոպուրիայի հետ, սակայն Տոպուրիան հայտարարել է, որ օկտագոն կվերադառնա 2026 թվականի ապրիլից ոչ շուտ։

Թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնական գոտու համար մենամարտը տեղի կունենա հունվարի 25-ին։

UFC-ի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մենամարտերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ