Logo

Արսեն Ջուլֆալակյանը և Էդուարդ Սողոմոնյանը կմասնակցեն Պանամերիկյան առաջնությանը

20:37 / 01.05.2025Ըմբշամարտ
Պաշտոնական
null

Հայ ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը (77 կգ) և Էդուարդ Սողոմոնյանը (130 կգ) կմասնակցեն Պանամերիկյան առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 8-11-ը Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքում:

Հունահռոմեական ոճի ըմբիշներից 37-ամյա Ջուլֆալակյանը կներկայացնի Արգենտինան, Սողոմոնյանը` Բրազիլիան:

Ջուլֆալակյանը նախկինում Հայաստանի հավաքականի կազմում դարձել է օլիմպիական փոխչեմպիոն և աշխարհի չեմպիոն: Սողոմոնյանը Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 2016 թվականի Ռիոյի և 2020-ի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ