«Արսենալը» կանանց թիմի համար ձեռք է բերել «Լիվերպուլի» հարձակվող Օլիվիա Սմիթին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
BBC-ի տվյալներով` «Զինագործները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 1 միլիոն ֆունտ՝ իրականացնելով կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։
Նախորդ ռեկորդն այս տարվա հունվարին գրանցել էր «Չելսին»` 900 հազար եվրոյով ամերիկյան «Սան Դիեգո Ուեյվից» ձեռք բերելով պաշտպան Նաոմի Գիրմային։