Logo

«Արսենալը» մեկնարկեց հաղթանակով, այլ արդյունքներ

19:54 / 17.08.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում կայացավ ևս չորս հանդիպում:

Փոխչեմպիոն «Արսենալը» տանը 2-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Գոլի հեղինակ դարձան անգլիացի վինգեր Բուկայո Սական և գերմանացի հարձակվող Կայ Հավերցը:

«Նյուքասլն» ընդունեց «Սաութհեմթոնին» և 28-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով խաղալով հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Ժոելինտոնը:

Մրցաշրջանը հաղթանակով սկսեց նաև «Բրայթոնը», որը 31-ամյա շվեյցարացի մասնագետ Ֆաբիան Հյուրցելերի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»:

Անգլիայի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»` 2-0

Կայ Հավերց, 25, Բուկայո Սակա, 74

«Նյուքասլ» - «Սաութհեմփթոն»` 1-0

Ժոելինտոն, 45

Հեռացում` Ֆաբիան Շար, 28 («Նյուքասլ»)

«Էվերթոն» - «Բրայթոն»` 0-3 

Կաորու Միտոմա, 25, Դենի Ուելբեք, 56, Սիմոն Ադինգրա, 86

Հեռացում` Էշլի Յանգ, 66 («Էվերթոն»)

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Բորնմուտ»` 1-1 

Քրիդ Վուդ, 23 - Անտուան Սեմենյո, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ