
Երաժշտական և մշակութային քաղաք Գյումրին ևս մեկ նորություն ունի. հունիսի 24-ից 30-ը Գյումրիում առաջին անգամ կմեկնարկի «Արթ Շաբաթ» խորագրով դասական երաժշտության փառատոնը՝ իր շուրջ համախմբելով Գյումրու բոլոր՝ թվով 8 երաժշտական ու արվեստի դպրոցների, Հայորդյաց տան, երաժշտական ուսումնարանի ու ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի երաժիշտ-կատարողներին ու խմբերին։
«Արթ Շաբաթ»-ը կբացահայտի դասական արվեստի նոր անուններին ու կտրամադրի նրանց ինքնաներկայացման ևս մեկ հարթակ: Այն նաև կնպաստի դասական երաժշտության հանրահռչակմանը։
«Արթ Շաբաթ»-ը խոստանում է այսուհետեւ ամեն տարի հունիսի վերջին 7 օրերին դասական արվեստի սիրահարներին ամեն օր սպասել քաղաքի տարբեր դահլիճներում՝ ներկայացնելով այն բացառիկ ներուժը, որն այսօր ստեղծում, կատարում ու տարածում է դասական արվեստ։
Մուտքն ազատ է «Արթ Շաբաթ»-ի բոլոր միջոցառումների համար.
Հունիսի 24՝
Հունիսի 25՝
Հունիսի 26՝
Հունիսի 27՝
Հունիսի 28՝
Հունիսի 29՝
Հունիսի 30՝