Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր։
Օլիմպիական փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Դավթյանը հենացատկի եզրափակիչում վաստակեց 14,833 միավոր` արժանանալով արծաթե մեդալի։
33-ամյա մարզիկը զիջեց միայն Օլիմպիական գործող չեմպիոն Կառոս Յուլոյին։ Ֆիլիպինցին ոսկե մեդալակիր դարձավ 14,866 միավորով։
Մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց երկու արծաթե մեդալով։ Փոխչեմպիոն է դարձել նաև Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր, 14,600 միավոր)։


