2025/26 մրցաշրջանին ընդառաջ Երևանի «Արարատի» առաջին նորեկն է 28-ամյա պաշտպան Արթուր Քարտաշյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ ֆուտբոլիստը նախկինում խաղացել է «Փյունիկում», «Սևանում», «Նոայում», կիպրական «Օլիմպիակոսում», Չարենցավանի «Վանում», տաջիկական «Իստիկլոլում», վրացական «Թելավիում», Երևանի «Ալաշկերտում» ու «Վեստ Արմենիայում»:
Քարտաշյանը նաև հանդես է եկել Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում, մեկ խաղ է անցկացրել ազգային հավաքականի կազմում: