Logo

Արթուր Զախարյանը մրցաշրջանն ավարտել է գոլով, հայ ֆուտբոլիստի թիմն էլ բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

15:01 / 18.05.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստն ու թիմակիցները հաղթել են 4-3 հաշվով:

«Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է վաղաժամ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր:

Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ