Logo

As. 39-ամյա Ռամոսը մտադիր է մասնակցել ԱԱ-2026-ին

14:22 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան, տեղեկացնում է As-ը։

39-ամյա ֆուտբոլիստն ուզում է վերադառնալ Իսպանիա կամ եվրոպական այլ երկիր։

Ռամոսի կինն ու երեխաները Պիրենեյան թերակղզում ավելի լավ են զգում, քան Մեքսիկայում։

Դրանից բացի, վետերան ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել աշխարհի 2026թ. առաջնությանը։

Ռամոսը կարծում է, որ կանոնավոր բարձրակարգ խաղ ցույց տալու դեպքում կարող է արժանանալ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի ուշադրությանը։

Ռամոսն Իսպանիայի հավաքականում վերջին անգամ հանդես է եկել 2021թ. մարտի 31-ին։ Նա ազգային թիմում 180 խաղում գրանցել է 23 գոլ ու 8 ասիստ։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ