Մադրիդի «Ռեալից» հեռացած 34-ամյա իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսն ընթրել է Սեգունդան ներկայացնող «Դեպորտիվո Լա Կորունիայի» ղեկավարության հետ, հաղորդում է AS-ը:
Ակումբի ղեկավարությունը Վասկեսին ներկայացրել է առաջիկա ծրագրերն ու Լա լիգա վերադառնալու իրենց նկրտումները:
Ի դեպ, Վասկեսը ծնունդով Լա Կորունիայի շրջանից է: Իսպանացին «Ռեալում» անցկացրել է 10 տարի: