Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն արգելված դեղամիջոցներ օգտագործելու պատճառով երեք ամիս որակազրկվելուց հետո վերադարձավ կորտ:
Իտալացին Հռոմի «Մասթերսի» երկրորդ շրջանից սկսեց պայքարը և 6-3, 6-4 հաշվով հաղթեց աշխարհի 99-րդ ռակետ Մարիանո Նավոնեին: Սիներն արգենտինացուն հաղթեց 1 ժամ 38 րոպեում:
Իտալացու հաջորդ մրցակիցը կլինի նիդերլանդցի թենիսիստ, աշխարհի 93-րդ ռակետ Յեսպեր դե Յոնգը: