Ասիայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ալ Նասրը» սեփական դաշտում 2-3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց ճապոնական «Կավասակի Ֆրոնտալեից»։
«Ալ Նասրի» գոլերից մեկը խփեց սենեգալցի անվանի ֆուտբոլիստ Սադիո Մանեն։
«Ալ Նասրից» ամբողջ հանդիպմանը մասնակցեց «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։
«Կավասակի Ֆրոնտալեն» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհամասի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ մայիսի 3-ին կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։
Ասիայի Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ
«Ալ Նասր» (Սաուդյան Արաբիա) - «Կավասակի Ֆրոնտալե» (Ճապոնիա)` 2-3 (տեսանյութ)
Սադիո Մանե, 28, Այման, Յահյա, 87 - Տացույա Իտո, 10, Յուտո Օձեկի, 41, Ակիհիրո Իենագա, 76